ԿԸՀ-ն առանց վիճակահանության ընտրական համարներ է տրամադրել երկու կուսակցության

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն  ընտրական համարներ է տրամադրել Նոր աջեր և Պատրիոտների ալյանս կուսակցություններին` առանց վիճակահանության: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թինա Խիդաշելին այս առումով ասել է, թե հանձնաժողովը տաքուկ պայմաններ է ստեղծել նշված երկու կուսակցությունների համար, և դա արվել է օրենքի պահանջի խախտմամբ: Հանրապետականները պատրաստվում են դատարանում բողոքարկել այս որոշումը.

«Սա անհավասար դրություն է ստեղծում մնացածների համար, քանի որ այս երկու կուսակցություններն արդեն կարող են իրենց քարոզարշավը վարել` որոշված համարներով, իսկ մնացածները, այդ թվում Հանրապետական կուսակցությունը ստիպված կլինեն սպասել ԿԸՀ նիստին: Այս որոշման մեջ ես միանշանակ քաղաքական ճնշում եմ տեսնում` Վրացական երազանքի կողմից»,- ասել է Խիդաշելին:

Հանձնաժողովը որոշել է Պատրիոտների ալյանսին և Նոր աջերին տալ այն նույն ընտրական համարները, որոնցով կուսակցությունները մասնակցել են 2014֊ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, այսպիսով Խորհրդարանական ընտրություններին ևս Պատրիոտների ալյանսը կմասնակցի 8, իսկ Նոր աջերը` 1-ին համարի տակ: Իսկ մնացած կուսակցությունների ընտրական համարները պարզ կդառնան միայն սեպտեմբերի 8-ին:

Թողնել պատասխան