Կվիրիկաշվիլին Ռումինիայում է

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայում:

Բուխարեստի օդանավակայանում Կվիրիկաշվիլիին դիմավորել է նրա ռումինացի գործընկեր Սորին Գրինդյանուն,  հաղորդում է կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում  Ռումինիա են մեկնել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն,  Տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան, Եվրաինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն, Պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Կախա Կախիշվիլին, պաշտոնատար այլ անձինք:

Թողնել պատասխան