Վրաստանի ԿԸՀ-ն ստացել է նախագահի ընտրության կարգի վերաբերյալ հարաքվեի դիմումը

«Համաձայն եք, որ Վրաստանի նախագահն ընտրվի ոչ թե ժողովրդի ուղղակի քվեարկությամբ, այլ՝ խորհրդարանի կողմից»,- այս հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով նախաձեռնող խումբը դիմել է Կնետրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):

Հանձնաժողովի խոսնակ Անա Միքելաձեն հայտնել է, որ ԿԸՀ-ն ստացած դիմումը կգրանցի հունիսի 27-ին: Նա բացատրել է այն ընթացակարգերը, որոնց անցկացումից հետո միայն նախագահին կուղարկվի նախաձեռնող խմբի դիմումը:

«Խումբը 200 հազար ստորագրություն հավաքելու համար 3 ամիս ունի: Դրանից հետո ԿԸՀ-ը կսկսի դրանց ստուգման գործընթացը: Նյութերը, եթե համապատասխանեն օրենսդրությանը, նախաձեռնող խմբի՝ հանրաքվե անցկացնելու պահանջը ԿԸՀ-ի եզրակացությամբ կուղարկվի Վրաստանի նախագահին: Երկրի ղեկավարը որոշումը կկայացնի 30 օրվա»,- հայտարարել է ԿԸՀ-ի խոսնակը:

Տեղեկացնենք, որ նախաձեռնող խմբի կազմում են Զուրաբ Թոլորիան, Վախթանգ Ասպանաձեն, Կախաբեր Նիքաբաձեն, Դավիթ Կուճավան, Թեյմուրազ Ցիսկարիշվիլին, Բադրի Ջինճարաձեն եւ Բադրի Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան