Ձերբակալվել են 871 միավոր ադամանդե քար Վրաստան ներկրելիս

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննական ծառայության աշխատակիցները, եկամտային ծառայության սահմանային դեպարտամենտի ներկայացուցիչների հետ համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի մաքսային անցակետում ապրանքի տեղաշարժման օրենքի խախտման երեք դեպք է արձանագրվել, որի հետևանքով երեք անձ է ձերբակալվել: Առաջին դեպքում Սադախլոյի անցակետում քաղաքացին փորձել է գաղտնի Վրաստանի տարածք ներկրել 871 միավոր ադամանդե քար: Եւս 2 դեպք է գրանցվել Վրաստանի Սարփիի անցակետում, որտեղ փորձ է արվել ապօրինաբար Վրաստան ներկրել շուրջ 900 գրամ ոսկի: Գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի առաջին մասով, ինչը ենթադրում է 3-ից 5 տարվա ազատազրկում:

Տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Թողնել պատասխան