ՃՏՊ-ներ. Վիճակագրությունը Վրաստանում և աշխարհում

Ամեն տարի աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ-ների) զոհ է դառնում ավելի քանի մեկ միլիոն մարդ:

Նոյեմբերի երրորդ կիրակին աշխարհում նշվում է որպես ՃՏՊ-ների զոհերի հիշատակման օր: Նախաձեռնության հեղինակը բրիտանական RoadPeace կազմակերպությունն է։ Առաջին անգամ օրը հիշատակվել է 1993-ին. Սա Եվրոպայի համար ամենաողբերգական տարին էր, երբ ճանապարհային պատահարները ավելի քան 50 հազար մարդու կյանք խլեցին:

Ճանապարհներին մահը ժամանակակից աշխարհի մարտահրավերներից է: Պատահարների զոհերի կեսը 15-44 տարիքային խմբերից է: Տարվա ընթացքում մոտ 50 մլն մարդ մարմնական վնասվածքներ է ստանում, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ վնասվածքներից շատերը հաշմանդամության են տանում: Ռիսկերի թվում են՝ արագության գերազանցումը, ալկոհոլի ազդեցության տակ վարելը, մոտոցիկլ վարելուց պաշտպանիչ գլխարկի բացակայությունը, առանց անվտանգության գոտիների վարելը, անվտանգ տրանսպորտային միջոցների շահագործումը, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման ոչ արդյունավետ հսկողությունը և այլն:

Վրաստանի ճանապարհներին խնդիրները շատ են. Երկրում շահագործվող մեքենաների թիվը տարեցտարի ավելանում է, 2016-ի տվյալներով՝ 1200 ավտոմեքենա:

Մեքենաների թվի աճի հետ ավելանում է նաև ՃՏՊ-ների թիվը: Իրավիճակը բարդացնում է նաև այն փաստը, որ ավտոմեքենաների գրեթե կեսը (46%) 20 տարվա հնություն ունեն:

2017-ին Վրաստանի խորհրդարանը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված պատիժների խստացման քաղաքականություն սկսեց: Հուլիսի 1-ից գործի դրվեց 100 բալանոց համակարգը, բացի այդ նույն ընթացքում փողոցներում սկսեց հսկողություն իրականացնել գաղտնի պարեկային ոստիկանությունը՝ առանց տարբերանշանի մեքենաներով: Հուլիսից փողոցներում սկսեցին տեղադրել այսպես կոչված խելացի տեսախցիկները, որոնք շահագործել սկսեցին նոյեմբերից։ Սմարթ տեսախցիկների առավելությունն այն է, որ դրանք ինքնուրույն, առանց օպերատորի օգնության վերհանում են խախտումն ու տուգանք նախատեսում: Մինչ տարեվերջ երկրում մոտ երեք հազար խելացի տեսախցիկ կգործարկվի:

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել նաև տուգանքների նորացված օրենքը: Եթե 10 օրվա ընթացքում վարորդը վճարի տուգանքը, ապա պակաս կվճարի նշանակված տուգանքի 20 տոկոսի չափով: Եթե վարորդն արհամարհում է կարճ հաղորդագրությամբ ուղարկված տուգանքը, ապա տուգանքի մասին արձանագրությունը տուն է տարվում, որը վարորդը ստիպված է վճարել մեկ ամսվա ընթացքում: Արձանագրությունը չընդունելու դեպքում վարորդին 30-60 օրվա տնային կալանք է նշանակվում:

Ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության՝ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում երկրում 4,4 հազար ՃՏՊ է գրանցվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 11%-ով պակաս է: 37%-ով նվազել է ոչ սթափ վիճակում վարելու դեպքերը: 9 ամիսների ընթացքում 6,3 հազար մարդ է տուժել, սա նույնպես նախորդ տարվա համեմատ դրական արդյունք է: 6,1%-ով նվազել է նաև ՃՏՊ-ի ընթացքում մահերի թիվը:

Թողնել պատասխան