Մենք չպետք է տրվենք Ռուսաստանի սադրանքներին. Ցիխելաշվիլի

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլիի կարծիքով Ռուսաստանի նախագահի Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա ծրագրված այցը Ռուսաստանի օկուպացիոն քաղաքականության շարունակությունն է, որի նպատակը Վրաստանի պատմական տարածքների Ռուսաստանին բռնակցելն է:

«Մենք չպետք է տրվենք սադրանքներին, պետք է շարունակենք խաղաղության պահպանումը, ինչը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Ցիխելաշվիլին:

Հիշեցնենք՝ ռուսական որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Պուտինը պատրաստվում է Աբխազիա մեկնել օգոստոսի 8 ին՝ ռուս-վրացական պատերազմի մեկնարկի օրը:

Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո:

Թողնել պատասխան