Միխեիլ Սաակաշվիլին հերթական անգամ դիմել է դատարան՝ պահանջելով Ուկրաինայում պետական պաշտպանություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատական հայց է ներկայացրել Ուկրաինայի միգրացիոն պետական ծառայության դեմ և պահանջում է իրեն ճանաչել որպես անհատ, ով լրացուցիչ պետական պաշտպանության կարիք ունի։ Այս մասին ասվում է դատարանի կայքէջում տեղադրված հայտարարության մեջ։

«Հունվարի 16-ին տեղի կունենա Սաակաշվիլիի՝ միգրացիոն պետական ծառայության դեմ դատական նիստը: Գործի երկրորդ կողմը կլինի Ուկրաինայի միգրացիոն պետական ծառայության Կիևի շրջանի բաժանմունքը», — ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին մեկ անգամ արդեն դատական հայց էր ներկայացրել Կիևի շրջանի վարչական դատարան՝ ընդդեմ Ուկրաինայի միգրացիոն պետական ծառայության Կիևի բաժանմունքի, սակայն հունվարի 3-ին դատարանը չի բավարարել Սաակաշվիլիի հայցը:

Թողնել պատասխան