Մոլաշվիլիի ընտանիքի սեփականությունը ետ է վերադարձվել

Վրաստանի վերսահսկիչ պալատի նախկին ղեկավար Սուլխան Մոլաշվիլիի ընտանքին վերադարձվել է 2004-ին պետությանն անվերադարձ նվիաբերված սեփականությունը: Խոսքը Ցավկիսիում գտնվող ամառանոցներից մեկի մասին է, որն ըստ գլխավոր Դատախազության տեղեկության՝ Մոլաշվիլիի ընտանիքին ստիպել են ձեռք բերել 140 մլն լարիով և անվերադարձ հանձնել պետությանը՝ Մոլաշվիլիին ազատ արձակելու դիմաց: Մոլաշվիլիի ընտանիքը համաձայնել է գնալ գործարքի, վարկային պայմաններով ձեռք է բերել նշված առանձնատունը և միանգամից նվիրատվություն ձևակերպել: Չնայած, որ պահանջը կատարվել էր, 2004-ին  Դատախազությունը Վերսահսկիչ պալատի նախկին ղեկավարին այդպես էլ ազատ չի արձակել: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Մոլաշվիլին մահացել է Փարիզում, ուր նա մեկնել էր բուժվելու նպատակով:

Թողնել պատասխան