Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը սահմանափակ է

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունը զգուշացնում է, որ առատ ձյան և սառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի  Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելվում է բեռնատար և կիսաբեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:
նույն ճանապարհահատվածում արգելված է նաև 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մնացած  տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն արգելակման շղթաների կիրառման դեպքում: Երկու և ավելի քարշակ ունեցող ավտոմեքենաների երթևեկությունը ազատ է:

Թողնել պատասխան