Յ. Կելլի. ԱՄՆ-ում անթույլատրելի կլիներ այսպիսի հեռուստաընկերության կառավարման փոփոխությունը

«Ռուսթավի 2»  հեռուստաընկերության  դատական գործի հետ կապված հայտարարություն է արել Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին:

« Քանի որ գործն ընթացքի մեջ է, ես չեմ ուզում մանրամասների  մասին խոսել, սակայն անդրադառնամ այն վտանգներին, որոնք ակնհայտ են: Ժողովրդավարության կարևորագույն հիմքը օրենքի գերակայությունն է, Դատարանի անկախությունն ու գործընթացի օբյեկտիվությունը: Ցանկացած գործունեություն, որ ստորացնում է և վնաս հասցնում դատարանի իմիջին, անթույլատրելի է: Այդպես է  ԱՄՆ-ում, այդպես պետք է լինի Վրաստանում: ԱՄՆ-ում անթույլատրելի կլիներ այսպիսի հեռուստաընկերության  սեփականատերերի և կառավարման փոփոխությունը»

Թողնել պատասխան