Նախարարը չի անհանգստանում. ՆԳՆ-ն հերքում է նախարարի մասնակցությունը հեռախոսազրույցին

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին անդրադարձել է համացանցում տարածված ձայնագրություններին, որտեղ, ըստ տարածված լուրերի, նախարարը խոսում է ռուս պրանկերի հետ, ով ներկայացել է որպես Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակով:

«Գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ արդեն մեկնաբանություն արել ենք: Դրանից ավելին խոսելն ավելորդ եմ համարում: Ցանկանում եմ ասել, որ անհանգստանալու ոչինչ չունեմ: Եթե անհրաժեշտ է, թող հետաքննություն իրականացնեն, թող փորձաքննության ենթարկեն: ФСБ-ի գործակալներն ու «Միացյալ ազգային շարժման» անդամները միասին են հարձակվել իշխանության վրա և սա սև PR է»,- հայտարարել է Մղեբրիշվիլին:

Նշենք, որ ավելի վաղ ներքին գործերի նախարարությունը հերքել էր տարածված լուրերը, թե ձայնագրությունում խոսողներից մեկը նախարար Մղեբրիշվիլին է:

Թողնել պատասխան