Նարմանիան չի կարող ինքնուրույն որոշում կայացնել. «ՄԱՇ»-ի անդամ

Թբիլիսիի քաղաքային խորհրդի «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Մարիկա Դաթուկիշվիլին խոսել է քաղաքապետ Դավիթ Նարմանիայի պատասխանատվության մասին: Մարիկա Դաթուկիշվիլին արձագանքել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի դատական գործի դատավորի եղբորը տրամադրված հողակտորի փաստին:

«Քաղաքային խորհրդում կասկածներ են առաջացել Դավիթ Նարմանիայի կողմից հրամանը ներկայացնելուց հետո»,— հայտարարել է Դաթուկիշվիլին:

Վերջինիս խոսքերով` բոլորի համար պարզ է, որ Նարմանիան չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել:

«Նարմանիան այն որոշումներն է կայացնում, որոնք ցանկանում է Բիձինա Իվանիշվիլին, իսկ Իվանիշվիլին հետաքրքրված է «Ռուսթավի 2»-ի դատական գործով: Այդ պատճառով նա հրաման է տվել, որ պետք է կաշառք տալ, որպեսզի հեռուստաըներության վերաբերյալ ցանկալի որոշում կայացվի»,- հայտարարել է Մարիկա Դաթուկաշվիլին:

Թողնել պատասխան