ՆԳ նախարարն առաջին պաշտոնական այցն է կատարել Չինաստան

Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշիվիլին առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի շրջանակներում նախարարն այցելել է Պեկինի երթևեկության կառավարման կենտրոն:

Նախարարի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Ափցիաուրիի հետ ծանոթացել է կենտրոնի աշխատանքների առանձնահատկություններին: Ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում:

«Պեկինում Վրաստանի ՆԳՆ-ի համատեղ գործողությունների կենտրոնի նմանությամբ գործում է երթևեկության կառավարման կենտրոն, որի նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն է: Չինաստանի ուժեղ կողմը տեխնոլոգիական ձեռքբերումն է: Հավատում եմ, որ փորձի փոխանակումն էլ ավելի կհզորացնի մեր գերատեսչության տեխնոլոգիական հնարավորությունները»,-հայտարարել է Գիորգի Մղեբրիշվիլին:

Թողնել պատասխան