Արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով խորհրդարանը դիմում է նախագահին

Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստի խնդրանքով այսօր պաշտոնապես կդիմի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին։ Խորհրդարանական մեծամասնությունը («Վրացական երազանք»-ը-խմբ․) պատրաստակամություն է հայտնել Սահմանադրության վերաբերյալ նախագահի նկատառումները քննարկելու համար հոկտեմբերի 13-ին ժամը 11:00-ին նիստ հրավիրել։

Չնայած նախագահի պատասխանին՝ օրենսդիրներն ամեն դեպքում կհավաքվեն․ Դա նրանց թույլ է տալիս «կանոնակարգ» օրենքը։

«Եթե նախագահը չի նշանակում հանդիպումը, ապա այս ընթացակարգը սահմանում է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը լիազորված է վետոն քննարկելու համար խորհրդակցություն հրավիրել», — ասել է «Վրացական երազանքի» առաջնորդներից  Անրի Օխանաշվիլին:

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին օրեր առաջ վետո է դրել Սահմանադրության փոփոխությունների վրա։

Թողնել պատասխան