Նոր փշալարեր շփման գծում

Խուրչայի տարածքում այսօր նոր փշալարեր են հայտնվել։  Վրացական լրատվամիջոցները նշում են, որ ռուսական կողմի շարունակվող բռնազավթման հետևանքով շփման գծում ևս 2 հա հողատարածք է զավթվել, որն ընդգրկում է մոտակայքի բնակիչների այգիները։

«Փաստացի ավարտվել է 2 հա տարածքի սահմանագծումը։ Օրեր առաջ սյուներ էր դրված, իսկ հիմա մինչև վերջ փշալարեր է անցկացված։ Այդ 2 հա հողատարածքը մեզ համար անհասանելի է և մենք չենք կարող մշակել», — ասել է բնակիչներից Բադրի Խուճուան։

Թողնել պատասխան