Պուտինի վերջը կգա․ Սահակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անդրադարձել է ՌԴ-ի նախագահ Վլադիմի Պուտինի` ամերիկացի հայտնի ռեժոսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցին:

«Պուտինը չի կարող չհիշել ինձ: Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում Պուտինը հայտարարել է, թե բոլորը գիտեն, որ ես գիժ եմ: Սա հին «գեբեշնիկական» (նկատի ունի ԽՍՀՄ ՊԱԿ-ի աշխատակցի-խմբ․) պահվածք է, երբ ընդդիմախոսներին գիժ են անվանում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Միխեիլ Սահակաշվիլին:

Նրա խոսքով՝  Պուտինի տեսանկյունից ինքն իրոք գիժ պետք է երևա, քանի որ տնօրինելով տասնյակ միլիարդ դոլարներ, ոչինչ չի գողացել:

«Գիժ պետք է լինես, որ շանտաժի չենթարկվես, գիժ պետք է լինես, երբ իմ նման կմտածես, թե Ուկրաինան կդառնա եվրոպական գերտերություն: Իհարկե, նրա համար խելահեղություն է, երբ որևէ մեկը մտածում է, թե շուտով Պուտինի վերջը կգա, Ուկրիանան կհաղթի այս պատերազմում: Իսկ ես դրանում  վստահ եմ»,- հավելել է Սահակաշվիլին:

Թողնել պատասխան