Ջեջելավան ԱՄՆ-ում հանդիպումներ է անցկացնում

Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի Կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան հանդիպել է ամերիկացի իր պաշտոնակցին: 

Նախարարը այսօր ժամանել է Սան Դիեգո, որտեղ մեկնարկել են Վրաստանի մշակույթի օրերը: Ջեջելավան հանդիպումներ է ունենալու նաև Սան Դիեգոյի համալսարանում:

Ի դեպ, «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ այս օրերին  Սան Դիեգոյի թբիլիսյան մասնաճյուղը նոր կրթական ծրագրի մասին հայտարարությամբ է հանդես եկել։

Թողնել պատասխան