Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 24

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանը սննդամթերքի և խմիչքների գրեթե մեկ երրորդը՝ մոտ 31 տոկոսը, գնում է Ռուսաստանից:

2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Վրաստանի քաղաքացիները ամենից հաճախ Թուրքիա են մեկնել։ 

Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) զեկույցի համաձայն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից Եվրամիությունում ապաստան հայցողների դիմումների թիվը ռեկորդային է դարձել։

Անհայտ անձը դանակով մոտեցել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության նկարահանող խմբին ու լրագրողից խլել խոսափողը։

Վրաստանի պետական ​​սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը կրկին հետաձգվել է։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Կինզինգերը արձագանքել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի խորհրդական Լև Դենգովի Թբիլիսիում հայտնվելուն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քաղաքացիներին շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ:

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Վրաստանին Սահմանադրության օրվա առթիվ։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, թե «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» (ISFED) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) մասնակցում է հեղափոխական գործընթացին՝ փաստերի սխալ մեկնաբանություն է որակում։

Վրաստանի օգտակար հանածոների ազգային գործակալությունը էլեկտրոնային աճուրդով վաճառում է Բոլնիսի և Մառնեուլի համայնքների տարածքում օգտակար հանածոների (ոսկի-բազմամետաղների) հետազոտման և արդյունահանման լիցենզիան։

Երեկ Ուկրաինան նշում էր Անկախության որը, որի առթիվ Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին շնորհավորել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին, Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունները (ՀԿ) և քաղաքացիական ակտիվիստները:

Վրաստանում ցորենի ներմուծումը մեկ տարում թանկացել է 82,2 տոկոսով, իսկ տարեսկզբից՝ 30,1 տոկոսով։

Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ օգոստոսի 25-ի դրությամբ մեկ ամերիկյան դոլարը կարժենա 2,8192 լարի, եվրոն՝ 2,7972 լարի, բրիտանական ֆունտ ստերլինգը՝ 3,3199 լարի։