«Ռուսթավի 2»-ի գործով դատավորները որևէ հայտարարություն չեն արել

«Ռուսթավի 2»-ի գործով Վրաստանի գերագույն դատարանի մեծ պալատի կողմից ընդունված որոշման վերաբերյալ գերագույն դատարանը որևէ հայտարարություն չի արել:

«Ռուսթավի 2»-ի լրագրողները պարզել են, որ այսօր աշխատանքի չեն ներկայացել  դատարանի ղեկավարն ու գործը քննած դատավորները:

Հեռուստաընկերության «Կուրիեր» (Սուրհանդակ) լրատվական ծրագրի աշխատակիցները փորձել են կապ հաստատել նրանց հետ, սակայն ապարդյուն:

Հիշեցնենք՝ գերագույն դատարանի մեծ պալատի 9 հոգանոց կազմը մի քանի ժամ տևած քննարկումների արդյունքում հրապարակել է ընկերության գործով վճիռը։ Վճռի համաձայն՝ «Ռուսթավի 2»-ի 60 տոկոս բաժնետոմսերը փոխանցվել են գործարար, նույն հեռուստաընկերության նախկին սեփականատեր Քիբար Խալվաշիին, մնացած 40-ը՝ «Պանորամա» կազմակերպությանը:

Դատավճիռը հրապարակվել է դատարանի պաշտոնական էջում:

«Ռուսթավի 2»-ի փաստաբանների պնդմամբ՝ որոշումը չի կարող արդար համարվել․ «Այն ընդունվել է իշխանությունների կողմից իրականացված ճնշման պայմաններում»:

Թողնել պատասխան