«Ռուսթավի 2»-ը բողոքի մասշտաբային ակցիաներ է խոստանում

«Ռուսթավի 2» -ը մարտի 2-ից բողոքի ակցիաներ կանցկացնի Գերագույն դատարանի շենքի մոտ, մինչև դատարանի կողմից վճիռ  կայացնելը:  

Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հայտարարությամբ` ակցիային զուգահեռ` հեռուստաընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով, և ժամը 12:30 — ից  եթեր կտրամադրվի ակցիայի բոլոր այն մասնակիցներին, ովքեր խոսելու ցանկություն կունենան.

«Ռուսթավի 2»-ը պատրաստ է  ցանկացած զարգացման, այդ թվում պարտության` այս անհավասար եւ անարդար ճակատամարտում` կառավարության և մի մարդու հետ` օլիգարխի, ով խաղում է մարդկանց ճակատագրի եւ երկրի ապագայի հետ: Ռուսթավի 2-ը շարունակում է հեռարձակումը: Ժամը 12:30-ից եթերը բաց կլինի բոլոր ցանկացողների համար, և հեռարձակումը կշարունակվի մինչ երեկո: Այսպես կլինի ամեն օր, մինչև Գերագույն դատարանը վճիռ կկայացնի,- հայտարարել է Նիկա Գվարամիան:

Հիշեցնենք, որ հեռուստաընկերության գործով  նիստը Գերագույն դատարանում նշանակված է մարտի 2-ին:

Թողնել պատասխան