Սահմանադրության նախագիծն ընդունվել է հանրային քննարկումների արդյունքում․ Կվիրիկաշվիլի

«Փաստաթուղթը, որը մենք ընդունել ենք, գնահատական է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Այն հիմնված է ժողովրդավարության, իրավական պետության և հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա։ Վենետիկի հանձնաժողովը փաստաթուղթը գնահատել է որպես Վրաստանի ժողովրդավարության զարգացման ճանապարհին ևս մեկ առաջընթաց քայլ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Խոսելով Սահմանադրության նախագծի մասին՝ նա նշել է, որ փաստաթուղթն ընդունվել է հանրային քննարկումների արդյունքում:

«Աննախադեպ հանրային քննարկումների ու շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ ընդունված փաստաթուղթ է: Ցավոք, ընդդիմությունը փորձում է այն ներկայացնել որպես մեկ կուսակցության կողմից ընդունած փաստաթուղթ, ինչը չի համապատասխանում իրականությանը: Մենք ականատես ենք եղել մեզ կոնսենսուսի բացակայության համար քննադատող կուսակցությունների կառավարման շրջանին: Վրաստանում  նման քննարկումներ երբեք չեն եղել»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան