Սահմանադրության վերաբերյալ նախագահի դիրքորոշումները շատ թույլ են

«Նախագահի դիրքորոշումները Սահմանադրության վերաբերյալ շատ թույլ են, այնպես որ, չեմ զարմանա, եթե նա խուսափի մասնակցել Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին»,- նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեի խոսքերով, հանձնաժողովի լիագումար նիստին, անպայման, ներկա է լինելու ինքը և խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին:
«Նախագահի դիրքորոշման մասին տեղեկություն չունեմ: Սակայն, կարել է ասել, որ մեր դիրքորոշումը Սահմանադրության վերաբերյալ շատ հստակ է, իսկ նախագահինը` թույլ: Երեկ լսում էինք պաշտպանության հարցերի մասին նախագահի աշխատակազմի ներկայացուցչի շատ դրամատիկ գնահատականը»,- հայտարարել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան