Սողանք վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին

Ռուսաստանի դաշնության սահման տանող ճանապարհին Կոբի և Կանոբի գյուղերի միջև ուժեղ անձրևի պատճառով սողանք է  տեղի ունեցել: Տեղեկությունը տարածել է Մցխեթա-Մթիանեթիի շրջանային ղեկավարության մամուլի ծառայությունը: Սողանքը սկսվել է առավոտյան ժամը 6-ի սահմաններում։ Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների՝ սողանքի տակ են ընկել միկրոավտոբուս և թեթև մարդատար ավտոմեքենա, տուժածներ չկան: Որոշ ժամանակ ճանապարհին երթևեկությունը սահմանափակվել է։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը  հաղորդում է, որ ներկայումս երթևեկությունն իրականացվում է միակողմանի ռեժիմով: Համապատասխան ծառայությունները ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացնում:

Թողնել պատասխան