Վարորդները տեսախցիկների գրանցած խախտումների մասին կտեղեկանան sms-ի միջոցով

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեսախցիկների միջոցով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն արձանագրելու եւ տուգանքներ գանձելու նոր կարգի վերաբերյալ վարորդներին խորհրդատվություն է տրամադրում: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից:

Վրաստանի ՆԳՆ համատեղ գործողությունների կենտրոնի ղեկավար Գիորգի Արսոշվիլիի խոսքերով՝ վարորդի համար առաջնահերթ կարևոր է, որպեսզի ՆԳՆ ծառայությունների գործակալությունում նշված լինի նրա գործող հեռախոսահամարը:

«Հետայսու վարորդները sms հաղորդագրության միջոցով կտեղեկանան տեսախցիկների կողմից գրանցած վարչական խախտման մասին: Եթե վարորդը տուգանքը վճարի sms հաղորդագրության  ստացումից հետո 10 օրվա ընթացքում՝  կվճարի բոնուսային համակարգով՝ տուգանքի 80%-ը»:

Թողնել պատասխան