Վրաստանը ենթակառուցվածքային զարգացման համար 10 մլրդ լարի կծախսի

3-4 տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունը ենթակառուցվածքային պրոեկտների վրա պատրաստվում է մոտ տասը միլիարդ լարի ծախսել:  Այս մասին տեղեկացրել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության հերթական նիստին՝ նշելով, որ նախօրեին հանրությանը ներկայացվել է տարածքային զարգացման  2500 ենթակառուցվածքային ծրագիր: Լայնամասշտաբ ծրագրի արդյունքում երկրի ցանկացած կետում հասանելի կլինեն բոլոր հիմնական ծառայությունները: Վարչապետը վստահեցրել է, որ այս ուղղությունը շուտով շոշափելի արդյունքեր է տալու, քանի որ մոտ 40 000 նոր աշխատատեղի խնդիր է լուծվելու: Սա երկրի քառամյա զարգացման ծրագրի բաղադրիչն է:

Թողնել պատասխան