Վրաստանը Թուրքիային տարածքներ չի զիջել, Թուրքիայի դեսպանատունը հերքել է տեղեկատվությունը

Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ տարածքային որեւէ փոխանակում տեղի չի ունեցել` հայտարարել է  Վրաստանում Թուրքիայի դեսպան  Լեւենտ Զեքի Գյումրուքչուն` ի պատասխան  որոշ  ԶԼՄ-երում տարածված տեղեկատվության: 

Վրաստանում Թուրքիայի դեսպանատան տարածած հայտարարությունում` դեսպան Գյումրուքչուն ասել է, որ  ապրիլին Վրաստանի և Թուրքիայի համապատասխան մարմինների ներկայացուցիչները տեխնիկական բնույթի հանդիպումներ են ունեցել, որոնք վերաբերել են երկու երկրների  միջև սահմանային  գետի  փոխված հունին:

«Վերջին օրերին  մամուլում տարածված տեղեկատվության շուրջ Վրաստանի արտգործնախարարության  ապրիլին 27-ի  հայտարարությունը  լիովին բացատրում է այս հարցի հետ կապված իրավիճակը: Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ոչ մի տեսակի տարածքային փոխանակում տեղի չի ունեցել: Երկու երկրների միջև ներկա սահմանը հաստատվել է 1970-ականներին ձեռք բերված համաձայնությամբ: Կողմերն  այն ընդունել են նաև Վրաստանի անկախությունից հետո` 1992 թվականին`  Վրաստանի ու Թուքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ժամանակ և ցայսօր մեր երկրների միջեւ տարածքային ոչ մի խնդիր չի առաջացել»,- հայատարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Լեւենտ Զեքի Գյումրուքչուն:

Լուսանկարը` armweeklynews կայքից

Թողնել պատասխան