Վրաստանը Հայաստանից այլընտրանքային ճանապարհի մասին դիմում չի ստացել

«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բնակլիմայական պայմանների պատճառով տարվա ընթացքում պարբերաբար փակվում է, և Հայաստանը  Ռուսաստանի հետ կապ ունենալու այլընտանքային  ճանապարհ է փնտրում, սակայն Վրաստանի տարածքով այլընտրանքային  ճանապարհն անցնում է մայն Սև ծովով»,- գում է PIA.ge պարբերականը:

Հղում կատարելով հայաստանյան լրատվամիջոցներին`  պարբերականը փոխանցում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Տրանսպորտի և կապի նախարարին  վրացական և ռուսական կողմերի հետ քննարկել  և մինչև մարտի 1-ը ներկայացնել այլընտրանքային տրանսպորտային ուղու վերաբերյալ առաջարկություններ:

«Առաջին» լրատվականին Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ հայկական կողմը նման հարցով դեռևս Վրաստանին չի դիմել:

«Հայկական կողմի համար այս հարցը օրակարգային է դարձել դեռևս նախորդ տարվա հուլիսից, երբ սողանքի պատճառով փակվել էր Լարսի անցակետը: Հուլիսի 1-ին Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ բռնագրավված տարածքների մասին օրենքի համաձայն, ֆորսմաժորային իրավիճակներում, չեզոք կարգավիճակով բեռնափոխադրումների այլընտրանքային ճանապարհի տարբերակ ժամանակավոր կարող է հանդիսանալ բռնագրավված տարածքներով անցնող հանապարհը, սակայն այս տարբերակը Ռուսաստանի դիրքորոշման պատճառով կասեցվեց: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, ապա հայկական կողմը Վրաստանին նման դիմում չի ներկայացրել: Դիմում ստանալու պարագայում, վրացական կողմը կուսումնասիրի, թե կոնկրետ որ այլընտրանքային ճանապարհի մասին է խոսքը և կգործի երկրի օրենքից և շահերից ելնելով: Վրաստանի կառավարության քաղաքականությունն է` հնարավորինս խրախուսել տարանցիկ տրանսպորտի հոսքը, ինչը կարևոր է տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման համար: Չնայած դրան, կան թեմաներ, որոնք դուրս են տնտեսական շահերից և կապված են քաղաքական լուրջ հարցերի հետ»,— ասված է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Թողնել պատասխան