Վրաստանի «Բանտային սկանդալի» գործով՝ նոր ձերբակալություններ

Զուգդիդիի բանտի 4 նախկին աշխատակիցներ մեղադրվում են 2009-2012 թվականներին բանտարկյալների նկատմամբ խոշտանգումներ իրականացնելու մեջ: Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային դատախազությունը պարզել է, որ նրանք նշված տարիներին պարբերաբար ծեծի են ենթարկել կալանավորներին, ստիպել են հանվել, սահմանափակել են հարազատների հետ տեսակցություններն ու հեռախոսազրույցները, բժշկական օգնությունը, հանրային պաշտպանի հետ շփումը, զբոսանքն ու քունը: Քննությունը նաև պարզել է, որ կալանավայրի նախկին աշխատակիցները մի քանի տարի շարունակ բանտարկյալներին նաև հոգեբականական ճնշումների են ենթարկել:

Քննություն է տարվում անձին ստորացնելու, անմարդկային, անձը վիրավորող վերաբերմունքի հոդվածով: Այն նախատեսում է 4-6 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ 2012-ին Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարեց Թբիլիսիի բանտերում խոշտանգումների փաստի ապացուցման մասին: Հենց նույն գիշերը մի քանի հեռուստաընկերություններ տարբեր բանտերում խոշտանգումների մասին տեսանյութեր հրապարակեցին: Սա մեծածավալ հետաքննության առիթ դարձավ, քրեակատարողական հիմնարկների 20-ից ավելի աշխատակից ձերբակալվեց։

Թողնել պատասխան