Վրաստանի դատախազության պաշտոնյաների աշխատավարձը 2008թ-ից մինչ օրս չի աճել

Վրաստանի դատախազության կողմից տարածված տեղեկատվության համաձայն, այս գերատեսչության աշխատավարձի ֆոնդը չի աճել պաշտոնյաների աշխատավարձի աճի հաշվին: Պատասխանելով Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) հարցմանը, դատախազությունը աշխատավարձերի ծավալի աճը բացատրել է աշխատակիցների քանակի 188-ով ավելանալու իրողությամբ: 2008 թ-ից մինչ օրս Վրաստանի Դատախազության ղեկավար պաշտոնների (Գլխավոր դատախազ, առաջին տեղակալ, տեղակալներ) աշխատավարձի աճ տեղի չի ունեցել: Մասնավորապես, 2011 թվականին դատախազության ընդհանուր աշխատակազմը եղել է 626, մինդեռ 2015-ի դրությամբ աշխատակիցների թվաքանակը գերազանցել է 800-ը: Աշխատակիցների ավելացումը պայմանավորված է դատխազների աշխատանքային ծանրաբեռնվաղության ավելացմամբ, ինչը` այս գերատեսչության ընդհանուր ծանրաբեռնվածությունից զատ քաղաքացիների բողոքների թվաքանակի աճով է պայմանավորվում: Դիմումների մեծ մասը վերբերում են նախկին կառավարության տարբեր պաշտոնյաների կոմից հնարավոր հանցագործություններին: Բացի այդ Եվրամիության խորհրդի հիման վրա ստեղծվելէ կոռուպցիոն հանցագործությունների մասին քրեական դատարան, ինչպես նաեւ անվտանգության եւ ծրագրային աջակցության կենտրոն:

Ըստ «IDFI»-ի, դատախազության աշխատատեղերի թվաքանակը 2011 թ. դեկտեմբերի 31-ից մինչրեւ 2015-ի մեւնույն ժամանակահատվածը աճել է շուրջ 28 տոկոսով: Դատախազության համաձայն, այս ցուցանիշը կազմում է 69,1 տոկոս: .

Ինչ վերաբերում է աշխատավարձերի ֆոնդին, ապա 2015 թ. դրությամբ այն կազմել է 2469 լարի եւ 2011 թ. հետ համեմատ (1721 լարի) աճել է 43 տոկոսով, այսինքն` 748 լարիով: Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ աշխատակիցներից յուրաքանչյուրը աշխատանքի մեծ ծավալի պատճառով ստիպված է լինում աշխատել ոչ աշխատանքային օրերին եւս:

«Հարկ է նշել, որ դատրախազության աշխատակիցների կյանքին ամեն օր վտանգ է սպառնում, քանզի նրանց աշխատանքի բնույթը հանցագործությունների դեմ պայքարլն է» ասված է Վրաստանի Գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ:

Թողնել պատասխան