Դիտարկվում է Վրաստանի և ԱՄՆ միջև վիզային ռեժիմի վերացման հարցը

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանի խոսքով՝ Միացյալ Նահանգները հետևում են Վրաստանի՝ Եվրոպայի հետ առանց վիզայի ճանապարհորդության ծրագրին, հասկանալու համար՝ արդյոք Վրաստանը պատրաստ է դյուրացնել ԱՄՆ-ի հետ վիզային ռեժիմը։ 

Ըստ Դեգնանի՝ Միացյալ Նահանգները գնահատում են Վրաստանի ջանքերը, սակայն վիզային ռեժիմի դյուրացումը հիմնված է խիստ պահանջների վրա: 

«Մենք հետևում ենք, թե ինչպես է ընթանում ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի ծրագիրը՝ որպես ցուցիչ՝ պարզելու, թե Վրաստանը որքանով է պատրաստ ԱՄՆ հետ առանց վիզայի ռեժիմին, որն ունի նմանատիպ պահանջներ։ Վրաստանը պետք է համապատասխանի այս խիստ պահանջներին»,- պարզաբանել է Դեգնանը։