Հայտնի է, թե երբ կանցկացվեն ուսուցիչների քննությունները

Վրաստանում ուսուցիչների կարգավիճակի բարձրացման քննություններն այս տարի տեղի կունենան ամռանը։ Այս մասին հայտնում է քննությունների և գնահատման ազգային կենտրոնը։

2022 թվականի ամռանը բոլոր ուսուցիչները հնարավորություն կունենան անցնել համապատասխան քննությունն ու բարձրացնել իրենց կարգավիճակը։ Այս տարի առաջին անգամ քննություններին կմասնակցեն ոչ վրացալեզու դպրոցների լեզվի և գրականության ուսուցիչները, ինչպես նաև ավագ և առաջատար ուսուցիչների համար կանցկացվի պրոֆեսիոնալ ունակությունների քննություն։

Քննությունների գրանցումը, տեղեկության համաձայն, կսկսվի մարտ ամսին։ Քննության գրանցումը ուսուցչի կարգավիճակ ձեռք բերել ցանկացողների համար, ամենայն հավանականությամբ, կրկին կարժենա 50 լարի, իսկ գործող ուսուցիչների համար՝ անվճար։

Հիշեցնենք, որ քննությունների և գնահատման ազգային կենտրոնն ավելի վաղ հրապարակել էր  կարգավիճակը բարձրացնել ցանկացող ուսուցիչների քննությունների 2022 թվականի հարցաշարերի օրինակները։