Վրաստանի ըմբշամարտի հավաքականի նախկին մարզիչը հետախուզման մեջ է

Վիեննայի դատարանը ստորագրել է ձյուդոյի  օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ըմբշամարտի Վրաստանի  հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Պյոտր Զայզենբախերի ձերբակալման հրամանը:

Օլիմպիական խաղերի 56- ամյա  չեմպիոնը մեղադրվում է  երկու դեռահաս աղջիկների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ:  «Սպորտ-էքսպրես» կայքի փոխանցմամբ, գործողությունները տեղի են ունեցել պարբերաբար՝ 1990-ից 2000 թվականների ընթացքում: Զայզենբախերի հանդեպ միջազգային հետախուզություն է հայտարարված:

Զայզենբախերը օլիմպիական ոսկե մեդալներ է ստացել 1984 և 1988 թ․ օլիմպիական խաղերի ընթացքում: 2010-2012թթ․ նա եղել է  ըմբշամարտի Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: 2012-2014թթ․ նա  ղեկավարել է ըմբշամարտի Ադրբեջանի հավաքականը:

Թողնել պատասխան