Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը դարձավ 20 տարեկան

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը դեկտեմբերի 5-ին Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը նշեց կազմավորման 20-ամյակը: 1995-ին Վրաստանի գրողների միությունից առանձնանալով՝ Բենիկ Սեյրանյանը, Նազարեթ Կիրակոսյանը եւ Վիկտոր Հովսեփյանը ստեղծել են «Վերնատուն» միությունը:mardik

«Քիչ ավելի ուշ մեզ միացան Անահիտ Բոստանջյանը, ինչպես նաեւ 5 այլ աջակիցներ: 1997-ին  հաստատվեցինք որպես կազմակերպություն: Մտածեցինք, որ Թումանյանի «Վերնատունն» արդեն 100 տարեկան էր, առաջին գրողների միությունը ստեղծվել էր Թբիլիսիում եւ դրա հիման վրա ստեղծեցինք նոր «Վերնատուն»,-«Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է միության նախագահ Գեւորգ Սնխչյանը:

«Վերնատունը» միջոցառման ընթացքում ներկայացրեց նաեւ վերջերս տպագրված նոր տարեգիրքը: Այս ժողովածուն մեծ մասամբ ընգրկում է հայոց ցեղասպանության վերաբերյալ ստեղծագործություններ: Տարեգիրքն արդեն բաժանվել է Ախալքալաքում, Նինոծմինդայում եւ Ախալցիխեում կազմակերպված նմանատիպ միջոցառումների ժամանակ: 20 տարեգիրք՝ 20 տարվա ընթացքում, որոնցից 9-ը սկսնակ, մնացածը՝ արհեստավարժ գրողների հեղինակությամբ:

jora«Այսօր շատ հաճելի անակնկալ ենք մատուցելու Վրաստանի գրողների միության նախագահ Մակղվալա Գոնաշվիլիին, նրան ենք հանձնելու Հայաստանի գրողների միության ոսկե մեդալ, որը շնորհվում է գրական վաստակի համար»,-հայտնեց Սնխչյանը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ժամանակակից գրողները, ներկայացվեց նաեւ գրքում տեղ գտած հեղինակների գործերից մի քանիսը:

Թողնել պատասխան