Վրաստանի ՆԳՆ-ը պատրաստ է իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակներին

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը աշխատում է խորհրդարանական ընտրությունները խաղաղ և ազատ միջավայրում անցկացնելու ուղղությամբ։  Այս մասին միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է  Վրաստանի ՆԳՆ փոխնախարար  Շալվա Խուցիշվիլին: Վերջինս նշել է, որ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ  քննարկել են ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

«Ներքին գործերի նախարարությունը ակտիվորեն աշխատում է, որ իրադարձությունների զարգացման բոլոր դեպքերում կարողանա պահպանել հասարակական կարգն ու ընտրությունները խաղաղ ընթացքը»,- նշել է Շալվա Խուցիշվիլին:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին  Վրաստանում տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։

Թողնել պատասխան