Վրաստանի որոշ ճանապարհներին հատուկ դրություն է

Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հաղորդում է վատ եղանակային պայմանների պատճառով ճանապարհների սահմանափակումների մասին:  Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի Չումաթելեթի-Խունեվի հատվածում արգելված է կցորդով և կիսակցորդով մեքենաների երթևեկը: Առատ ձյան և մերկասառույցի պատճառով նույն իրավիճակն է նաև Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Տղիբուլի ավտոմայրուղու 16-29-րդ կիլոմետրում: Սահմանափակումներով է գործում նաև Ալպանա-Ծագեի հատվածը, ինչպես նաև Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի մայրուղու 35-72 կմ հատվածը:

Հայաստանի սահման տանող Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհին ևս բարդ դրություն է: Ուժեղ բքի, մերկասառույցի և առատ ձյան պատճառով մեքենաների տեղաշարժը հնարավոր է միայն անվաշղթաների միջոցով, նույնը նաև Կոդա- Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի Ռոդիոնովկա-Նինոծմինդա հատվածում:

Ավտոճանապարհային դեպարտամենտը աշխատում է հատուկ ռեժիմով։ Տեղում մոբիլիզացված է հատուկ տեխնիկա: Խնդրահարույց հատվածներում շարունակվում են ձյան մաքրման և աղալցման աշխատանքները: Դեպարտամնետը կոչ է անում վարորդներին՝ օգտագործել ձմեռային անվադողեր և պահպանել սահմանված կարգը:

Թողնել պատասխան