Վրաստանն ԱՄՆ-ի հետ 22,5 մլն դոլարի համաձայնագիր է ստորագրել

Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն, Վրաստանի առաջին փոխարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին և Հարավային Կովկասում ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դուգլաս Բոլը ստորագրել են 3 դրամաշնորհային համաձայնագիր:

Նախարարության տեղեկատվությամբ, ըստ ստորագրած համաձայնագրերի փոփոխոթյան է ենթարկվել մինչ այս կնքված պայմանագրերը, որի համաձայն դրամաշնորհային գումարը աճել է մոտ 22,5 մլն ԱՄՆ դոլարով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատանքներ տանել 6 հիմնական ուղղությամբ՝

  • Հակամարտությունների մեղմացում և հաշտեցում
  • Կրթություն
  • Ենթակառուցվածքներ
  • Գյուղտնտեսություն
  • Մասնավոր հատվածի մրցունակություն
  • Բնապահպանություն

Այլ ուղղություններից են

  • Օրենքի գերկայություն և մարդու իրավունքներ
  • Ժողովրդավարական իշխանություն
  • Քաղաքացիական հասարակություն

Թողնել պատասխան