Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է

Դեկտեմբերի 1-ի դրությամբ Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը ավելացել է 19.3%-ով, իսկ միջազգային ճանապարհորդներինը՝ 7.9%-ով։

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն հրավիրած ասուլիսում ասել է, որ 2016 թվականի վերջին 11 ամիսների ընթացքում մեծ թիվ են կազմել Ադրբեջանից, Հայաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից ու  Ուկրաինայից Վրաստան այցելած զբոսաշրջիկները։ Ըստ նրա, եվրոպական երկրներից եվս պահպանվել է դրական միտումը։

Վարչության ղեկավարը կարևորել է նաև Իրանից, Սաուդյան Արաբիայից,  Հնդկաստանից, Չինաստանից ու  Բելառուսից  Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվի աճը։

Ի դեպ, միայն  նոյեմբեր ամսվա ընթացքում  աճել է Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից,  Ռուսաստանից ու Ուկրաինայից այցելած զբոսաշրջիկների թիվը։

Թողնել պատասխան