Վրացական ԶԼՄ-ների նոր հրապարակումները` Ղարաբաղյան հակամարտության մասին

«Interpressnews»-ը  ՝ «Լեռնային Ղարաբաղում ողջ  գիշերվա ընթացքում կրակոցների ձայներ են լսվել»  վերնագրով առավոտյան հրապարակված հոդվածում գրել է, որ շփման գծում  կրկին լարված իրավիճակ է:  Հեղինակը մեջբերել է  Հայաստանի  Պաշտպանության նախարարության մամուլի  խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի`  ֆեյսբուքյան էջում արված գրառումը. «Ադրբեջանցի  զինվորները օգտագործել են «Սմերչ»   հրթիռային համակարագ»:  Լրատվամիջոցն  ավելացնում է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 4-ի  լույս 5-ի  գիշերը, երբ  ադրբեջանական զորքերը  հարձակումներ  են իրականացրել նաև բնակելի վայրերի ուղղությամբ:

Վրացական պարբերականը   անդրադառնում է նաեւ  ադրբեջանական կողմի, մասնավորապես՝ այդ երկրի Պաշտպանության նախարարության մամուլի  խոսնակ Վագիֆ Դարգյախլիի  հայտարարությանը:  Նրանում  մասնավորապես ասված է.

 «վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակել են  120 անգամ»:

Մեկ այլ հոդվածում «Interpressnews»-ը  փոխանցում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, որի համաձայն`  անցած երկու  օրվա  ընթացքում ադրբեջանական բանակը 16 զինվոր է կորցրել, իսկ  հայկական կողմից  զոհվածներիի թիվը հասնում  է 70-ի, ոչնչացված ռազմական տեխնիկայինը`  20-ի:   Հոդվածագիրը տալիս է նաև Հայաստանի ՊՆ տեղեկատվությունը զոհերի թվաքանակի մասին:  Ըստ այդմ` հայկական կողմից  զոհվել է  20 զինվոր, 5 խաղաղ բնակիչ, վիրավորվածներըի թիվը հասնում է 70-ի:

Ինտերպրեսնյուզը,  ստանալով շփման գծում կրակի դադերացման մասին տեղեկատվությունը, կարճ լուր է հրապարակել,  մեջբերելով երկու երկրների ՊՆ-ների  հայտարարությունները:  Հոդվածում նշել է.

«Չճանաչված  Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված պաշտպանության նախարարությունը կրակի դադարեցման հրաման է տվել» :
Մեկ այլ վրացական «Kvira.ge» պարբերականը նույնպես,   անդրադառնալով կրակի դադարեցման մասին որոշմանը,  հիմնականում անաչառ լրատվություն է փոխանցել` հղվելով երկու երկրներից ստացված պաշտոնական հաղորդագրությունների վրա:  Այստեղ տեղ է գտել նաև  Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի`  հակամարտության վերաբերյալ արած հայտարարությունը:

«Գրուզիա օնլայնը»    Ղարաբաղյան հակամարտության  մասին «Նոր պատերազմի յուրահատկությունները Կովկասում»  հոդվածում  փորձում է պարզել, թե ովքեր են հետաքրքրված հակամարտության սրացմամբ:   Հոդվածագիրը  նշում է, որ  բախումները   ձեռնտու են Ռուսաստանին,  Թուրքիային, նաև Ադրբեջանին ու Հայաստանին.   «Սա բխում է նաև Հայաստանի շահերից, քանի որ ըստ հեղինակի,    Հայաստանը կարող է ամրապնդել  գրավված  տարածքները և այս հարցը լուծել մեկնդմիշտ»:

Վրացական մի շարք հեռուստաընկերությունների առաջին թեման  ևս Ղարաբաղում ստեղծված իրավիճակն է:

Հայտնի «Ռութավի 2»-ի եթերում թեմային անդրադարձել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի  ղեկավար Թեդո Ջափարիձեն: Նա ասել է, որ իրենք դեմ են պատերազմական  գործողություններին` առավել ևս  հարևան երկու  երկրների  միջև: «Մենք պատրաստ ենք օգտագործել մեր երկրի  ողջ ներուժը այս պատերազմի ավարտին հասնելու համար»:  

Հեռուստաընկերությունն իր  լուրերի բաժնում տեղեկացրել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարությունների մասին:  «Մենք կողմ ենք, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները, և որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները»: 

Սերժ Սարգսյանը  ասել է նաև, որ զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն հանդես գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պետք է լինեն նախ և առաջ զինադադարի հետաքննության մեխանիզմի շտապ ներդնումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացումը:

Նշվել է  նաև, որ Ամերիկայի ՄիացյալՆահանգների պետքարտուղար Ջոն Քերին   հեռախոսազրույց է ունեցել  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի  հետ:  Ինչպես նշել է Մարկ Տոները` քննարկման գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի սահմանի երկարությամբ սկսված բռնության կանխման,հայկական և ադրբեջանական կողմերի բանակցությունների շարունակման համաձայնությունն էր:

Ռուսթավի 2-ը  ներկայացրել է նաև ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի  խոսքը`  «Հույս ունենք,  որ մեր ռուս գործընկերները և հարևանները կհամոզեն Հայաստանին`  դադարեցնել  բռնությունները:»

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելին ևս անդրադարձել է ստեղծված իրավիճակին` կարևորելով հակամարտության խաղաղ լուծումը:

Թողնել պատասխան