Վրացական մամուլի եւ սոցիալական ցանցերի արձագանքը Գումբուրդոյի իրադարձություններին

Ախալքալաքի Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպի մասին վրաստանյան մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան: Թեմային առավել ակտիվորեն անդրադարձավ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Վրացալեզու մեդիատարածքում այսպիսի վերնագրեր եղան. «Ախալքալաքի շրջանի Կումուրդո գյուղում հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացված», «Կումուրդոյում իրավիճակը կայուն է. տեղացիները միևնույն է պատրաստվում են հուղարկավորել ոսկորները», «Կումուրդոյի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ. վիրավորվել է մի քանի ոստիկան» եւ այլն: Հոդվածների այս շարքը հասավ նրան, որ հեռուստաալիքը հետեւյալ հարցը բարձրացրեց. «արդյո՞ք Կումուրդոյի վիճելի եկեղեցին վրացական է»:rustavi2

«Վրաց գիտնականները պնդում են, որ շինությունը վրացական է, ինչի մասին են վկայում նաեւ արձանագրությունները: Սակայն գյուղում բնակվող հայերին չի հետաքրքրում վրաց գիտնականների կարծիքը: Նրանք վստահ են, որ եկեղեցին հայկական է, իսկ վերանորոգման ժամանակ հայտնաբերված ոսկորները, թուրքերի ցեղասպանության զոհ դարձած հայերինն է»,- հատված «Ռուսթավի 2»-ի հրապարակած հոդվածից: Հեռուստաընկերությունը մի քանի տեսանյութ է պատրաստել, որտեղ խոսվում է վերոնշյալ եկեղեցու պատկանելության մասին և տեղի ունեցած միջադեպը կապում հենց եկեղեցու հետ:

«Առճակատում Կումուրդոյի հավատացյալների և հատուկ ջոկատայինների միջև». Netgazeti.ge ნეტგაზეთიպարբերականի՝ թեմայի վերաբերյալ առաջին հոդվածի վերտառությունն է: Լրատվականը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու հավատացյալները փորձել են մտնել Կումուրդոյի տաճարի բակ և այնտեղ խաչքար տեղադրել: Ոստիկանությունը թույլ չի տվել, ինչի հետևանքով լարվածություն է առաջացել և քաղաքացիները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ»:

Գրեթե նույն տրամաբանությամբ էին լուսաբանում նաև երկրի հեղինակավոր այլ լրատվամիջոցները, այդ թվում նաև Հանրային հեռուստաընկերությունը, որը միջադեպը լուսաբանելուց զատ, խոսում էր նաև եկեղեցու պատմության, դրա վրացական լինելու մասին

Այլ իրավիճակ էր տիրում սոցիալական ցանցերում: Հայհոյանքներից ու հակահայկական կոչերից զատ, մի շարք օգտատերեր միջադեպի մեղավոր էին համարում հասարակական գործիչ Վահագն Չախալյանին:չախալյան

«Այդ անջատողականին ազատելուց առաջ մտածեին», «Բոլորս էլ գիտենք, թե ով է արել: Նրան բանտում պիտի պահեիք, այլ ոչ թե քաղբանտարկյալ համարեիք» և այսպես շարունակ:

Սոցցանցերում ակտիվորեն խոսվում էր նաև, թե` «այդ հայերը անպատժելիության սինդրոմ ունեն, դրանց օրինակի համար պետք է մի լավ պատժել»: Սոցիալական ցանցերում կարելի էր տեսնել նաեւ «երկրից վտարել դավաճան հայերին» վերտառությամբ գրություններ: კლიაძე ელისო

«Բարդ տարածաշրջան է, պետք է զգույշ լինենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է «Քրոնիկա +» թերթի խմբագիր Էլիսո Կիլաձեն:

Թողնել պատասխան