Վրաց պատրիարք Իլիա Բ-ն մասնակցել է ընտրություններին

Կրծանիսի շրջանում տեղակայված №4 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել համայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա Բ-ն:

Կաթողիկոսը կարևորել է քաղաքական եւ քաղաքացիական այս միջոցառման կարևորությունը՝ ասելով. «Շնորհավորում եմ Վրաստանի ժողովրդին այս կարևոր իրադարձության առիթով: Կոչ եմ անում բոլորին՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Թող որ Տերը օրհնի այս երկիրը»,-ասել է պատրիարքը:

Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր խորհդարանական ընտրություններ են: Երկրի քաղաքացիները ընտրում են խորհրդարանի ապագա 150 պատգամավորներին:

Քվեարկությունը տեղի է ունենում Վրաստանի ողջ տարածքում, բացառությամբ պետության կողմից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների:

Արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիները եւս մասնակցում են ընտրություններին։ Աշխարհի 42 երկրներում բացվել է 55 ընտրատեղամաս:

Թողնել պատասխան