Վ. Գելաշվիլիի ծեծի գործով Դատարանը վճիռ է հրապարակել

Վալերի Գելաշվիլիի ծեծի գործով Դատարանը մեղավոր է ճանաչել Վրաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին, Էրեկլե Կոդուային և Գիա Սիրաձեին։

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի ենթարկելու առնչությամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ դատական վճիռ է ֆրապարակվել։ Ինտերպրեսնյուզի փոխանցմամբ՝  նշված գործով դատարանը մեղավոր է ճանաչել ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, հատուկ հարցերով դեպարտամենտի նախկին ղեկավար Էրեկլե Կոդուային և նույն գերատեսչության գլխավոր վարչության նախկին տնօրեն Գիա Սիրաձեին: Դատարանը որոշել է Վանո Մերաբիշվիլիին ազատազրկել 6 տարի 9 ամիս ժամկետով։ Կոդուան և Սիրաձեն դատարանի որոշմամբ 9 տարվա ազատազրկում են ստացել։ Վրաստանի խորհրդարանի անդամ Վալերի Գելաշվիլիի հետ 2005 թ.֊ին տեղի ունեցած զինված հարձակման և նրան ծեծի ենթարկելու գործում, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, Ներքին գործերի նախկին նախարար Իվանե Մերաբիշվիլիի, Էրեկլե Կոդուայի և Գիա Սիրաձեի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել դեռեւս 2014֊ին, Միխեիլ Սահակաշվիլիի և Իվանե Մերաբիշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել մարդու առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու մեղադրանքով, իսկ Էրեկլե Կոդուային և Գիա Սիրաձեին կյանքի համար վտանգավոր, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ինչպես նաեւ կողոպուտի մեղադրանքով։

Թողնել պատասխան