Ցխինվալին վերափոխվել է՝ շնորհիվ հզոր Ռուսաստանի. Թիբիլիով

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Թիբիլովը Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ Ցխինվալին, այլ բնակավայրերը, շրջանային կենտրոնները վերափոխվել են, մարդիկ արդեն այլ աչքերով են նայում կյանքին: Նախօրեին Կրեմլում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Թիբիլովն ասել է, որ Ռուսաստանի հետ իրենց համագործակցությունը շոշափելի արդյունք է տվել. «Մենք այսօր կարող ենք խոսել կառուցված շինությունների, նոր ճանապարհների, սոցիալական նշանակության օբյեկտների մասին, այս ամենը զգալի և տեսանելի է, և իհարկե, այս ամենի համար շնորհակալ ենք հզոր Ռուսաստանին»,-ասել է Թիբիլովը:

Ի պատասխան Պուտինը հաջողություն է մաղթել Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների հարցում՝ հույս հայտնելով, թե ամեն ինչ կանցնի օրենքների պահպանմամբ: Նրանք խոսել են նաև անվտանգության, սոցիալ-տնտեսական, քաղաքական թեմաներից։ Պուտինը նշել է, թե Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ձևավորվել են գերծընկերային հարաբերություններ, և ինքը գոհ է, որ Օսիայում իրավիճակը կայուն է:

Թողնել պատասխան