Խորհրդարանի առաջին նիստի օրը կորոշի Մարգվելաշվիլին

 

Վրաստանի նախագահի  վարչակազմը պատգամավորներին կոչ է անում մինչ  խորհրդարանի առաջին նիստը  զերծ մնալ վաղարժամ հայտարարություններից:

Նոյեմերի 16-ին տարածած հայտարարությունում ասվում է, որ  առաջիկա օրերին, երբ ԿԸՀ-ն կհրապարակի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների մասին  ամփոփիչ արձանագրությունը, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նոր  գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի կապակցությամբ հանդես կգա հայտարարությամբ։

«Խորհրդարանի առաջին նիստի օրվա նշանակման մասին տարբեր  կարծիքներ են հնչել, սակայն նիստի ստույգ օրը, որ պետք է նշանակի նախագահը, հայտնի կդառնա ԿԸՀ-ի կողմից ընտրությունների ամփոփիչ արձանագրության հրապարակումից հետո»,-հայտարարում է նախագահի վարչակազմը:

Հիշեցնենք՝ նախագահական վարչակազմը նման հայտարարություն է տարածում՝ պարզաբանելով որոշ պատգամավորների կողմից հնչեցրած հայտարարությունները, թե նոր գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին` ժամը 12:00-ին:

 

Թողնել պատասխան