3 նորաստեղծ կազմակերպություն պետական ֆինանսավորում կստանա

Վրաստանյան 3   նորաստեղծ կազմակերպություններ 30-ից  35 մլն.  լարի ֆինանսավորում կստանան: Պետական այս ֆինանսավորումը կներառի ինչպես Թբիլիսիում, այնպես նաեւ Վրաստանի շրջաններում գործող ընկերությունների:

Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քուսմիշվիլին` կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ ծրագրի առաջին փուլը ներկայացնելիս: Քումսիղվիլին մասնավորապես ասել է.

«Նորաստեղծ բիզնեսի ֆինանսավորման գործիքների ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարել «Գործընկերություն»  հիմնադրամը: Մենք հստակ գիտակցում ենք, որ հիմնադրամի ֆինանսական կարողությունները  30-ից 35 մլն լարիի շրջանակներում է, որը կբաշխվի Թբիլիսիի և շրջանների միջև: Սկսնակ բիզնեսները հնարավորություն կունենան կոմերցիոն վարկերից զատ այլ վարկեր ստանալ, երբ դրանց վճարունակության մակարդակը հստակ կլինի»:

Ինչպես էկոնոմիկայի նախարարն է հայտարարել`  կազմակերպությունների  ֆինանսավորման ինստիտուտը բացառապես ուսանողական ծրագրերի վրա չի, որ կենտրոնանում է: Այս փուլում ծրագիրը ուղղված կլինի սկսնակ գործարարության վրա, որտեղ երիտասարդները նախապատվություն կստանան, — տեղեկացնում է «Interpressnews»  պատբերականը:

Թողնել պատասխան