Աշխատանքի ընթացքում առողջական վնասի դիմաց փոխհատուցում կսահմանվի

12003004_598624073608834_4944325150406330040_nՎրաստանի կառավարության փետրվարի 25-ին կայացած նիստի ընթացքում հաստատվել է «Աշխատանքային պարտականությունները իրականացնելիս աշխատակցի առողջությանը հասցված վնասի դիմաց փոխհատուցման կարգը»:

Այս մասին տեղեկանում ենք  «News.ge»  պարբերականից:  Ըստ փոփոխութան`  սոցիալական օգնության իրավունք են ստանալու այն անձինք, ովքեր Ժինվալիի շինարարական բաժնում դատական կարգով ստացել են մասնագիտական հիվադության վերաբերյալ եզրակացություն: Տուժածների նկատամբ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով` պատրաստվել է Վրաստանի կառավարության որոշմանը համապատասխան ծրագիր, որի համաձայն`  վերոնշյալ անձինք դրամական փոխհատուցում կստանան`  աշխատանքային պարտականությունները իրականացնելիս ստացած առողջական վնասների դիմաց:

Թողնել պատասխան