«Comedy club»-ը Թբիլիսիում

Օգոստոսի 20-ին Թբիլիսիի «Սպորտի պալատում» կայացավ ռուսական հայտնի  «Comedy club» հումորային ծրագրի համերգը: Միջոցառման գլխավոր կազմակերպիչը «Jet Set Georgia» կազմակերպությունն էր: Տոմսերը  հանրությանը հասանելի էր 50 լարիից սկսած, սակայն համերգին ավելի մոտ օրերին  կարելի էր այն ձեռք բերել նույնիսկ  20 լարիով: Լրագրողներին ներկայացումների նկահարանումներն արգելվել էր:  Չնայած այն հանգամանքին, որ համացանցի բազմաթիվ օգտատերերի կարծիքով  միջոցառման տոմսերը թանկ էին,  դահլիճն ամենևին էլ դատարկ չէր: Մարդկանց ծիծաղը  սրահում չէր դադարում,  չնայած այն հանգամանքին, որ հումորների մեծ մասը  նոր չէր:

Հումորային ակումբի  անդամներից ազգությամբ վրացի Զուրաբ Մատուան մամուլի ասուլիսի ժամանակ կիսվեց իր տպավորություններով. 14087356_1126562467419952_469371984_o (1)«Շուրջ կես տարի պատրաստվում էինք այս միջոցառմանը: Ի տարբերություն մյուսների, ես  ավելի շատ էի անհանգստանում, քանի որ իմ երկրում ենք ներկայանում և պատասխանատվությունն ավելի մեծ է: Կարծում եմ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Արդեն 20 տարի է տղաների հետ միասին ենք: Այնպես ինչպես  ես գիտեմ  հունարեն, բելառուսերեն, հայերեն բառեր,  այնպես էլ նրանք գիտեն վրացերեն»:

Ալիք մեդիան հետաքրքրվեց նրանից հետաքրքրվեց, թե ինչ հայերեն բառեր գիտի: Զուրաբը երկար չմտածեց.  «Ցա՛վդ  տանեմ»:

Հումորային ակումբի անդամը կիսվեց  բազմազգ թիմի համերաշխ համակեցուցթյան գաղտնիքով. «Սիրել և հարգել միմյանց. ավել ոչինչ պետք չէ: Ազգերի համակեցության բազում օրինակներ կան՝ Խորհրդային միություն, Եվրամիություն… կարող եմ վստահ ասել, որ մեզ մոտ դա նույնպես ստացվել է»:

Հարկ է նշել, որ «Comedy club»- ի վրաստանյան  ներկայացումը  հումորային ակումբի  համերգային շրջագայության մի մասն է կազմում, որը մեկնարկել է Սոչիից:  Իսկ օգոստոսի 23- ին հումորային ակումբը կզվարճացնի իր  երևանյան հանդիսատեսին: Ի դեպ,  Երևանում կայանալիք համերգի տոմսերի գինը տատանվում է 5 հազարից 150 հազար դրամի սահմաններում: Երևանից հետո «Comedy club»-ը հումորային ծրագրով պատրաստվում է ներկայանալ նաև Ղազախստանում:

Թողնել պատասխան