Բողոքի ցույց և բախումներ Ռուսթավելիի պողոտայում (տեսանյութ)

«Ռուսթավի ազոտ» գործարանի նախկին աշխատակիցները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում: 16650295_1415323531831621_1122282048_nՆրանց պահանջն է՝ 350 աշխատակիցներին աշխատանքի վերադարձնել: Ցուցարարները վարդերի հրապարակից Ռուսթավելիի պողոտայով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, ինչի արդյունքում մասամբ փակվել է փողոցը, մասնակի սահմանափակվել երթևեկությունը: Ցույցի ընթացքում հրմշտոց եւ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:

Նույն պահանջով օրեր առաջ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ռուսթավի քաղաքում: Այնտեղ ևս ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել, տուժել է ակտիվիստներից մեկը:

Թբիլիսիում գործարանի նախկին աշխատակիցներին միացել են նաև մի շարք ուսանողներ եւ  հասարակական կազմակերպությունների («Լսարան 115»-ի, «Թբիլիսիի համերաշխության ցանց», «Ազատ գոտի») ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսթավի քաղաքի «Ռուսթավի ազոտ» գործարանի ղեկավարությունը` 350 աշխատակցի էր աշխատանքից ազատել:

Թողնել պատասխան