ՀՀ դեսպանը պարգևատրել է «Էտալոն» ազգային ինտելեկտուալ մրցույթի մրցանակակրին (լուսանկարներ)

Հուլիսի 12-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունեց «Էտալոն» ազգային ինտելեկտուալ մրցույթի շրջանակներում երկրորդ տեղ զբաղեցրած՝ Մառնեուլիի շրջանի Շահումյանի թիվ 1 հանրային դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Ադամյանին և դպրոցի տնօրեն Արտուշ Ուրումյանին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան լրատվական ծառայությունը։

Դեսպան Սադոյանը, շնորհավորելով կարևոր հաղթանակի առթիվ, նշեց, որ կրկնակի հպարտություն է ապրում, երբ հայ աշակերտը վրացերեն լեզվով անցկացվող մրցույթում հանրապետությունում զբաղեցնում է երկրորդ պատվավոր տեղը և այդ կերպ օրինակ ծառայում նաև մեր այլ հայրենակիցների համար։

Ռուբեն Սադոյանը նաև նշեց, որ հետևողական պետք է լինել, որպեսզի Միլենայի մոտ առկա տաղանդն ավելի զարգանա։

Դեսպանը Միլենա Ադամյանին կարևոր նվաճման առթիվ պարգևատրեց Amazon Kindle էլեկտրոնային ընթերցիչով։

Նշենք նաև, որ Միլենա Ադամյանն առաջին տեղից ետ էր մնացել միայն մեկ միավորով։36973640_1152964381512836_9068417188842438656_n 37015880_1152964491512825_7122936942378876928_n 36946947_1152964558179485_1642342004467695616_n

Թողնել պատասխան