Վրաստանի կառավարության նոր կազմը խորհրդարանին կներկայացվի հուլիսի 11-ին․ Չուգոշվիլի

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիի տեղեկատվությամբ, կառավարության նորացված կազմը խորհրդարանի հաստատմանը, հավանաբար, կներկայացվի հուլիսի 11-ին:

Լրագրողների հետ զրույցում Չուգոշվիլիի  նշել է, որ մինչ այդ հարցի շուրջ վարչապետի հետ ընթանում են խորհրդակցություններ:

Արդեն հայտնի է, որ խորհրդարանը հուլիսի 14-ին արտահերթ նիստ կգումարի, որում կդրվի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած կառավարությանը վստահության քվե տալու հարցը։

Թողնել պատասխան