Պետական գումարներ յուրացնելու մեղադրանքով 2 անձ է ձերբակալվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը  պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու մեղադրանքով ձերբակալել է Կղվարելիի մանկապարտեզների միության նախկին տնօրենին ու մի գործարարի:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները  բյուջետային միջոցներից ապօրինաբար յուրացրել են շուրջ 12  հազար 762 լարի:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով:

Թողնել պատասխան